.jpg)
Գերմանացին 44 տարի ուշացումով ստացել է ռադիովիկտորինայով շահած նվերը
Գերմանիայի քաղաքացի Գյունտեր Ցետլը ռադիովիկտորինային մասնակցելուց 44 տարի անց ստացել է շահած մրցանակը: Այս մասին հայտնում է BBC News-ը: Նա ստացել է The Creation խմբի ձայնասկավառակը:
Ինչպես պատմել է Ցետլը, նա մրցույթին մասնակցել է 1969 թվականին, երբ դեռ 18 տարեկան էր: Նա ասել է, որ դա իր սիրելի խումբն է եղել և երբ հնչել է երգն ու հաղորդավարն առաջարկել է գուշակել այն, ինքն անմիջապես զանգել է և ճիշտ պատասխանել հարցին:
Նա սպասել է մրցանակին, բայց երբ այն չի ստացել, մտածել է, որ սխալ է պատասխանել հարցին: Տարիներ անց նա պատմել է այդ մասին ռադիոյի աշխատակիցներին ու ստացել իր նվերը: