.jpg)
Կառավարությունը ռազմական փոխադրումների համար ՀԿԵ-ին 36 մլն դրամ հատկացրեց
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը կհատկացվի 36 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2013 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը վճարելու համար գումարը կփոխանցվի ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
Հիմնավորման համաձայն` որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N1177-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի, ինչպես նաև «Բեռների փոխադրման կազմակերպման մասին» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և ՀՀ ԱԱԾ միջև 13.07.2010թ. կնքված պայմանագրի պահանջներից: