Գյունդողանը դեռ չի կողմնորոշվել
16/01/2014 19:16

Գյունդողանը դեռ չի կողմնորոշվել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է իր ապագայի մասին: Հիշեցնենք, որ 23-ամյա այդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն Իլկայը դեռ չի կողմնորոշվել, թե որ թիմում է շարունակելու իր կարիերան:

«Դեռ ոչինչ որոշված չէ: Ստեղծված իրավիճակում շատ բան է կախված «Բորուսիայից»,- հայտարարել է Գյունդողանը:- Ես պետք է մանրամասն քննարկեմ բոլոր հիմնավորումները, որից հետո միայն որոշում կկայացնեմ: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությանը, ըստ իս` այն չափազանցված է»:

Ավելացնենք, որ Գյունդողանի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2015 թ. ամռանը, և կողմերին առայժմ չի հաջողվում պայմանավորվել երկարաձգման վերաբերյալ:

Գյունդողանը դեռ չի կողմնորոշվել