.jpg)
16/01/2014 18:22
Սառցալեզվակները հեռացնելու համար քաղաքացիները դիմել են փրկարարներին
Հունվարի 16-ին՝ ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի 7-րդ և 8-րդ հարկերում` լարերի վրա, գոյացել են սառցալեզվակներ, որոնք հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող սառցալեզվակները: