.jpg)
16/01/2014 17:45
Հերարդո Մարտինո. «Նեյմարը մարզվում է լիարժեք ռեժիմով»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն հայտարարել է, որ հարձակվող Նեյմարը կկարողանա մասնակցել «Խետաֆեի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը:
«Մեսսին վերականգնվել է, տեսնենք` կարո՞ղ է ասպարեզ դուրս գալ: Իսկ Նեյմարը վերադարձել է և գրիպից հետո կրկին մարզվում է նորմալ ռեժիմով»,- ասել է Մարտինոն:
Հիշեցնենք, որ գրիպի պատճառով բրազիլացին բաց է թողել «Խետաֆեի» հետ առաջին հանդիպումը: