Նորվեգիայում վիրաբույժները հրկիզել են վիրահատվող հիվանդին
16/01/2014 18:30

Նորվեգիայում վիրաբույժները հրկիզել են վիրահատվող հիվանդին

Հյուսիսային Նորվեգիայի Տրոմսե քաղաքի հիվանդանոցում սրտի վիրահատության ժամանակ վիրաբույժները անզուշաբար հրկիզել են հիվանդին:

Topnews.ru-ի փոխանցմամբ, վիրահատության ժամանակ բռնկվել է վերքերի մանրէազերծման համար կիրառվող սպիրտային լուծույթը, ինչի հետևանքով հիվանդը հենց վիրահատության ընթացքում ցավից արթնացել է: Միջադեպի հետևանքով հիվանդը ստացել է 3-րդ աստիճանի այրվածքներ:

Հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ 26 տարվա ընթացքում դա առաջին այդպիսի դեպքն է, որ գրանցվում է իրենց հիվանդանոցում:
 

Նորվեգիայում վիրաբույժները հրկիզել են վիրահատվող հիվանդին