Հրապարակել է «Օսկարի» թեկնածուների անունները
16/01/2014 20:16

Հրապարակել է «Օսկարի» թեկնածուների անունները

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան այսօր հրապարակել է«Օսկարի» թեկնածուների անունները:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» կներկայացվեն «12 տարվա ստրկություն», «Ամերիկյան խառնաշփոթ», «Գրավիտացիա», «Գնորդների դալասյան ակումբը», «Նե», «Նեբրասկա», «Ուոլ Սթրիթի գայլը», «Նավապետ Ֆիլիփս»և «Ֆիլոմենա» ֆիլմերը:

«Լավագույն դերասան» դառանալու համար կպայքարեն Մեթյու ՄքՔոնահի («Գնորդների դալասյան ակումբը»), Չիվետել Էջիոֆոր («12 տարվա ստրկություն»), Լեոնարդո ԴիԿապրիո («Ուոլ Սթրիթի գայլը»), Քրիստիան Բեյլ («Ամերիկյան խառնաշփոթ»), Բրյուս Դերն («Նեբրասկա»): «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Քեյթ Բլանշեթը (Կապույտ հասմիկ), Սանդրա Բուլոքը («Գրավիտացիա»), Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»), Մերիլ Սթրիփը («Օգոստոս. Օսեյջ կոմսություն»), Էմի Ադամսը («Ամերիկյան խառնաշփոթ»):

«Լավագույն ռեժիսոր» տիտղոսի համար կպայքարեն Սթիվ ՄքՔուին («12 տարվա ստրկություն»), Ալֆոնսո Կուարոն («Գրավիտացիա»), Դևիդ Օ. Ռասել («Ամերիկյան խառնաշփոթ»), Մարտին Սկորսեզե («Ուոլ Սթրիթի գայլը»), Ալեքսանդր Պեյն («Նեբրասկա»):

Հիշեցնենք, որ այս տարվա օսկարակիրների անունները հայտնի կդառնան մարտի 2-ին՝ «Դոլբի» կինոթատրոնում։ Սա «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունն է:
 

Հրապարակել է «Օսկարի» թեկնածուների անունները