«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ցուցադրությունը մի շարք երկրներում արգելվել է
16/01/2014 19:38

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ցուցադրությունը մի շարք երկրներում արգելվել է

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ցուցադրումը մի շարք երկրներում արգելեվել է, որոշ երկներ էլ այն գրաքննել են կամ նախապես հայտարարել, որ ֆիլմը պետք է դիտեն միայն 21 տարեկանից բարձր մարդիկ:

Հնդկաստանում գրաքննությունը կտրել է 3 դրվագ, որոնք առնչվել են սեքսին ու թմրանյութերի օգտագործմանը: Հեռացվել էին որոշ ակնարկներ, որոնք, ըստ հնդիիկների, վիրավորում են հավատացյալներին: ԱՄԷ-ում այն կրճատվել է 45 րոպեով

Սինգապուրում ֆիլմը կարող են դիտել միայն 21 տարեկանից բարձր անձինք: Մալայզիայում ֆիլմի ցուցադրությունն ընդհանրապես արգելել են: Ֆիլմն արգելել են ցուցադրել նաև Նեպալում:

Նշենք, որ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը նյույորքցի ֆինանսիստ Ջորդան Բելֆորտի մասին է, որը 1980-ականների ամենահայտնի մարդկանցից մեկն էր: Այսօր ֆիլմն առաջարվել է «Օսկարի»:
 

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ցուցադրությունը մի շարք երկրներում արգելվել է