.jpg)
Ուկրաինայի պետբյուջեի քվեարկությունն ավարտվել է ծեծկռտուքով (Տեսանյութ)
Ուկրաինայի պետբյուջեի հաստատման քվեարկությունն ավարտվել է ծեծկռտուքով: Գերագույն ռադայի մի քանի պատգամավորներ անգամ մարմնական վնասվածքներ են ստացել:
Ընդդիմադիր պատգամավոր Ստեփան Կուբովի ներկայացուցիչը հայտնել է, որ վնասվել է նրա բերանը: Վնասվածքներ են ստացել Վլադիմիր Մալիշևը և Եվգենի Մորոզենկոն:
Ծեծկռտուքն սկսվել է այն բանից հետո, երբ Մալիշևը ցանկացել է քվեարկել մեկ այլ պատգամավորի փոխարեն: Ռադան, այնուամենայնիվ, հաստատաել է այս տարվա բյուջեն: