Քանյե Ուեսթի երկրպագուն կրոն է հիմնել և այն նվիրել է ռեփերին
16/01/2014 20:29

Քանյե Ուեսթի երկրպագուն կրոն է հիմնել և այն նվիրել է ռեփերին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի երկրպագուն կրոն է հիմնել և այն նվիրել է իր կուռքին:

Երկրպագուն, ում անունը չի հաղրոդվում, Noisey-ին տված հարցազրույցում ասել է, որ նոր կրոնի ստեղծմանն իրեն ոգեշնչել է հայտնի ռեփերը: Նոր կրոնը ստեղծվել է մեկ ամիս առաջ:

Նոր կրոնական շարժումը ստացել է «յիզուսականություն» անվանումը: Անվան հիմքում ռեփերի վերջին ալբոմի` «Yeezus»-ի անվանումն է: Դա «Jesus»` Հիսուս, անվան փոփոխված տարբերակն է:

Նոր կրոնի հիմնադիրն ասել է, որ դա կապված է քրիստոնեության հետ:

Երկրպագուն կարծում է, որ Աստված է Քանյեին ուղարկել մարդկությանը: Եվ նա է գլխավորելու մարդկության գոյությունը ապագայում:
 

Քանյե Ուեսթի երկրպագուն կրոն է հիմնել և այն նվիրել է ռեփերին