«Քոչարյանի վերադարձի սպառնալիքն իշխող խմբի համար միավորվելու առիթ է»
17/01/2014 12:25

«Քոչարյանի վերադարձի սպառնալիքն իշխող խմբի համար միավորվելու առիթ է»

Ռոբերտ Քոչարյանի հեռակա հարցազրույցներով փորձ է արվում հասարակության ուշարությունը շեղել երկրում օրեցօր սրվող սոցիալական վիճակից: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Քոչարյանի վերադարձի սպառնալիքը, ըստ քաղաքագետի, դառնում է քաղաքական իշխող խմբի համար միավորվելու և ներքին կարգապահությունը ուժեղացնելու առիթ:

«Երրորդ հանրապետության հանգուցային գործիչները կազմակերպված հանցավոր խմբավորման հովանավորներ կամ մասնակիցներ են: Նրանք միմյանց հետ կապակցված են: Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուսներին միմյանց կապող կապերը ազդեցիկ և ուժեղ կապեր են, և նրանք միշտ կարողանում են միմյանց մեջ գտնել և կայացնել համատեղ որոշումներ»,- եզրափակեց խոսքը Ա. Ղուկասյանը:
 

«Քոչարյանի վերադարձի սպառնալիքն իշխող խմբի համար միավորվելու առիթ է»