Խորհրդարանում քննարկվել է վաղվա հանրահավաքի մանրամասները
17/01/2014 17:10

Խորհրդարանում քննարկվել է վաղվա հանրահավաքի մանրամասները

Այսօր խորհրդարանում 4 ոչ իշխանական` ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցության պատգամավորները և «Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամ քննարկել են վաղվա` հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մանրամասները:

Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք քննարկել են հանրահավաքի կազմակերպչական հարցեր: Նա, սակայն, քննարկման այլ մանրամասներ չցանկացավ հայտնել:

Իսկ ահա նախաձեռնության Facebook-յան էջում ասված է.

Հավաք-երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով.
Ազատության հրապարակ -> Մաշտոց -> Սայաթ-Նովա -> Աբովյան -> Հանրապետության Հրապարակ -> Ամիրյան -> Մաշտոց -> Ազատության հրապարակ:

«Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:

Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն:
Դ!ԵՄ ԵՄ թիմ»,- ասված է էջում:
 

Խորհրդարանում քննարկվել է վաղվա հանրահավաքի մանրամասները