.jpg)
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մարմինը կարտաշիրիմեն
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները պարզելու համար նրա մարմինը հնարավոր է արտաշիրիմեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ արտաշիրիմումից հետո քննությունը կիրականացնեն շվեյցարական ու իսրայելական լաբորոտորիաները:
Հիշեցնենք, որ Ժվանիային մահացած են գտնվել Թբիլիսիի իր բնակարանում 2005թ. փետրվարի 3-ին՝ Քվեմո Քարթլիի շրջանի նահանգապետ Յուսուպովի հետ:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ նախկին վարչապետի մահվան պատճառը դժբախտ դեպքն է, և նա մահացել է գազի թունավորումից: