.jpg)
Ֆրանսիական հայտնի ընկերությունները ցանկանում են վերադառնալ իրանական շուկա
Airbus և Peugeot ընկերությունները ցանկանում են վերադառնալ իրանական շուկա: Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Նիկոլան:
Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ ֆրանսիական մի շարք հայտնի ընկերություններ, ինչպիսիք՝ օդանավ արտադրող Airbus, ավտոարատադրող Peugeot, Renault և Citroen ընկերություններն են, Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով հեռացել էին Իրանից, սակայն ներկայում նրանք ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ իրանական շուկա:
Նկատենք, որ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ.. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, կսկսի արդեն գործել ս.թ. հունվարի 20-ից:
Ժնևյան համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավորվում է դադարեցնել ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, իսկ «5+1 խումբը» պարտավորվում է Իրանի ավտոարտադրության արդյունաբերության ոլորտին առնչվող սարքավորումների ներկրման և պետրոքիմիական արտադրանքի արտահանման ոլորտում սահմանված ողջ պատժամիջոցները վերացնել: