Զեեդորֆը կվաստակի այնքան, որքան Ալլեգրին
17/01/2014 20:37

Զեեդորֆը կվաստակի այնքան, որքան Ալլեգրին

«Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը տարեկան կստանա 2.5 մլն եվրո աշխատավարձ: Այնքան, որքան ստանում էր պաշտոնանկ եղած Մասսիմիլիանո Ալլեգրին: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ 37-ամյա հոլանդացին երեկ ակումբի հետ կնքել էր 2,5 տարվա պայմանագիր: Թեև Զեեդորֆը չունի մարզչական Pro կարգի արտոնագիր, այնուամենայնիվ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Միլանի» նախկին ֆուտբոլիստին թույլատրել է մարզչական գործունեություն ծավալել:
 

Զեեդորֆը կվաստակի այնքան, որքան Ալլեգրին