Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունները մատուցվում են ողջ Հայաստանում
17/01/2014 20:30

Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունները մատուցվում են ողջ Հայաստանում

2013 թ-ին գործարկվել է դեպոզիտար նոր համակարգ, նաև նոր տեխնոլոգիական պլատֆորմը և նոր բիզնես մոդել: Այսօր Դիլիջանում կայացած «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Նա հիշեցրեց, որ մինչև այդ դեպոզիտար ծառայությունները մատուցվում էին տրոհված ձևով. այս մոդելը ենթադրում է կենտրոնացված հաշվառում կենտրոնական դեպորզիտարիայի շրջանակներում, իսկ ծառայությունները` ընկերություններին, բնակչությանը, արդեն մատուցվում է հաշվի օպերատորների կողմից:

Կ. Սարոյանը շեշտեց, որ մինչ նոր համակարգի գործարկումը, կար աշխարհագրական սփռվածություն, եթե առաջ կենտրոնական դեպոզիտարիան միայն Երևանի կենտրոնում էր մատուցում ծառայություններ, այժմ մատուցում է ծառայություններ ողջ Հայաստանում:

«Արդեն իսկ բանակցում ենք արտասահմանյան դեպոզիտարաների հետ, որոնք հետաքրքված են մատուցելու հայկական դեպոզիտարիայի ծառայությունները արտերկրում»,- ասաց Կոնստանտին Սարոյանը, հավելելով, որ այժմ օտարեկրյան ներդրող, որը փայ ունի ՓԲԸ-ում, հնարավորություն կունենա քաղվածքներն ու գործարքներն իրականացմել այն երկրում, որտեղ ապրում է, և գործարքներ կնքելու համար անհրաժեշտ չի լինի Հայաստանում ներկա գտնվել կամ ինչ-որ մեկին լիազորել: 

Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունները մատուցվում են ողջ Հայաստանում