Հայաստանում եվրոպարտատոմսերով արդեն գործարք է իրականացվել
17/01/2014 19:00

Հայաստանում եվրոպարտատոմսերով արդեն գործարք է իրականացվել

2013թ-ին հայաստանյան բորսայում ներդրվել է արտարժութային սվոպերով առևտրի մեխանիզմը, իսկ Դեպոզիտարիան կարողացել է իրականացնել ՀՀ եվրոպարտատոմսերի վերջնահաշվարկի և ռեպո գործարքների կազմակերպումը: Այսօր Դիլիջանում լրագրողներին այս մասին ասաց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Դեկտեմբերի 22-ին ստացանք հաստատում, որ մեր հաշիվը բացված է, և առաջին այդ հաշվին փոխանցվեցին հայաստանյան եվրոպարտատոմսեր»,- շեշտեց նա՝ հավելելով, որ կարճ ժամանակում շուկան զգաց այդ հաշվի և այդ ծառայությունների անհրաժեշտությունը:

Բացի դրանից, հաշվառելուց բացի իրականցվել է եվրոպարտատոմսերով ռեպո գործարք, որը տեղի է ունեցել այս շաբաթ Հայաստանում` Կենտրոնական բանկի ռեպո գործիքի միջոցով, իսկ մասնակիցը հայաստանյան բանկերից մեկն է:

«Եվրոպարտատոմսերը սկսեցին շրջանառվել Հայաստանում»,- ընդգծեց Կոնստանտին Սարոյանը և հույս հայտնեց, որ կլինեն ոչ միայն ռեպո գործարքներ, այլև առքուվաճառք: 

Հայաստանում եվրոպարտատոմսերով արդեն գործարք է իրականացվել