.jpg)
Լիխտենշտեյնոււմ փակվել է երկրի միակ ծննդատունը
Վադուցի ազգային հոսպիտալի ղեկավարությունը որոշել է փակել երկրի միակ ծննդատունը և կանայք ծննդաբերելու համար մեկնելու են Շվեյցարիա և Ավստրիա:
Segodnya.ua-ի փոխանցմամբ, 8 տարի առաջ ծննդատան աշխատակազմը բարձրացրել է նոր շենք կառուցելու հարցը, սակայն ֆինանսավորում չէր ստացել: 2011թ.-ին կայացած հանրաքվեի ընթացքում բնակչությունը հրաժարվել էր ֆինանսավորում տրամադրել շենքային վատ պայմաններ ունեցող ծննդատանը:
Նշվում է, որ մինչև հարցի կարգավորումը ապագա մայրերը ծննդաբերելու համար պետք է մեկնեն երկրի սահմաններից դուրս: