.jpg)
17/01/2014 12:54
Սելիմի լեռնանցքում մեքենաներ են արգելափակվել
Այսօր` ժամը 07.36-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 08.58-ին դրությամբ հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վարդենյաց լեռնանցքի 1-ին ոլորանում արգելափակված «ՎԱԶ-2101» , «ՎԱԶ-2121» մակնիշի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: