Փրկարարները հեռացրել են Մյասնիկյան պողոտայում պոկված ժայռաբեկորը
17/01/2014 13:15

Փրկարարները հեռացրել են Մյասնիկյան պողոտայում պոկված ժայռաբեկորը

Այսօր՝ ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, ժայռաբեկոր է պոկվել և խանգարում է երթևեկությանը. բեկորը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են բեկորը: 

Փրկարարները հեռացրել են Մյասնիկյան պողոտայում պոկված ժայռաբեկորը