.jpg)
17/01/2014 13:45
Հաջորդ շաբաթ Փարիզում կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ կհանդիպեն Փարիզում: Այս տեղեկատվությունն ավելի վաղ հաստատել էին ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարը հունվարի 8-ին Պերու կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: