Մույժնիեկսը Յանուկովիչին կոչ արել վետո դնել օրենսդրական բարեփոխումների վրա
17/01/2014 19:24

Մույժնիեկսը Յանուկովիչին կոչ արել վետո դնել օրենսդրական բարեփոխումների վրա

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը իր մտահոգություն է հայտնել Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների առիթով և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ արել վետո դնել օրենսդրական փոփոխությունների վրա։

«Ուկրաինայում ընդունված օրենսդրական փոփոխությունները սահմանափակում են մարդու իրավունքները՝ ներառյալ ազատ արտահայտման և հավաքների ազատությունը։ Ես կոչ եմ անում նախագահին՝ վետո դնել փոփոխությունների վրա»,- ասել է հանձնակատարը։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ևս մտահոգություն է հայտնել օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ՝ նշելով, որ այն սահմանափակում է քաղաքացիների հիմնարար իրավունքները և հակասում Ուկրաինայի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի խորհրդարանի 450 անդամներից 235-ը կողմ քվեարկեցին օրենսդրական փոփոխությանը, ըստ որի քրեականացվում է հակակառավարական ցույցերի ժամանակ իրականացվող գործողությունները։ Ըստ օրինագծի, հավաքների ժամանակ առանց թույլատվության վրանների, բարձրախոսների, բեմերի տեղադրման համար նախատեսվում է մոտ 650 դոլար տուգանք կամ միչև 15 օր ազատազրկում։

Ինչպես նաև, այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կտրամադրեն համապատասխան սարքավորումներ չարտոնված բողոքի մասնակիցներին՝ կտուգանվեն 1275 դոլարով կամ կկալանավորվեն 10 օրով։

Մեկ այլ փոփոխությամբ, ինչպես հաղորդում է Financial Times-ը, 10 տարվա բանտարկություն է սահմանում նրանց համար, ովքեր կշրջափակեն կառավարության շենքերը։ 

Մույժնիեկսը Յանուկովիչին կոչ արել վետո դնել օրենսդրական բարեփոխումների վրա