Պրանդելլի. «Որոշում կկայացնեմ վերջին վայրկյաններին»
17/01/2014 19:42

Պրանդելլի. «Որոշում կկայացնեմ վերջին վայրկյաններին»

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին «Ֆիորենտինայի» հարձակվող Ջուզեպե Ռոսսիին հավաստիացրել է, որ մինչ աշխարհի 2014 թ. առաջնության հայտացուցակները հրապարակելը կհետևի վերջինիս մարզավիճակին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Ռոսսին Իտալիայի հավաքականում իր տեղի հետ կապված հանգստություն պետք է պահպանի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նրան լավ եմ ճանաչում, աշխարհի 2014 թ. առաջնությանը մասնակից ֆուտբոլիստների անունները հրապարակելու որոշումս կհետաձգեմ մինչև վերջին վայրկյանները»,- նշել է Պրանդելլին:
 

Պրանդելլի. «Որոշում կկայացնեմ վերջին վայրկյաններին»