.jpg)
Քշիշտոֆ Պենդերեցկի. Հեռանում եմ` վերադառնալու ակնկալիքով
Այսօր Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեց մեծանուն լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կյանքին և գործունեությանը նվիրված «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմը:
Ֆիլմի ցուցադրումից հետո Ք. Պեդերեցկին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սա իր հոբելյանին նվիրված միջոցառումների գագաթնակետը կարելի է համարել` նվագախմբի պրոֆեսիոնալիզմի առումով:
Անդրադառնալով ֆիլմին` կոմպոզիտորը նշեց, որ այն ամբողջացնում է իր կյանքի կարևոր պահերը: Նա նշեց, որ հեռանում է` վերադառնալու ակնկալիքով:
Նրա կինը` Էլժպիետա Պենդերեցկին նշեց, որ շատ զգացված են երմ հյուրընակլության և վերաբերմունքի համար:
Հիշեցնենք, որ սա հայտնի երաժիշտի 4-րդ այցն է Հայաստան:
Հունվարի 16-ին՝ ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ է ունեցել Ք. Պենդերեցկին` նվագախմբի ղեկավար Էդվարդ Թոփչյանի հետ: Համերգը անցկացվել է Ք. Պենդերցկու 80-ամյա հոբելյանի առթիվ Երևանյան հեռանկարներ 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունվարի 13-16-ը Երևանում անցկացվելիք «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում:
Նախորդող հրապարակում` Ք. Պենդերեցկի. Որևէ երգչախումբ չի ունեցել «Հովեր» երգչախմբի մակարդակը
«Երևանյան Հեռանկարները» սկսում է 15-րդ հոբելյանական տարինունվարի 16-ին Երևանում ելույթ կունենա Քշիշտոֆ Պենդերեցկին