.jpg)
Կարմիր խաչն օգնում է Արմավիրի՝ կարկուտից տուժած գյուղերին
Այսօրվանից մինչև հունվարի 24-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն երկրորդ անգամ մարդասիրական օգնություն է բաշխելու Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 15 համայնքներում: Շուրջ 1100 ընտանիք կստանա հիգիենիկ պարագաների փաթեթներ: Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի մամուլի ծառայությունից:
Մարդասիրական օգնության տրամադրումն այս անգամ իրականացվում է Դանիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակով հատկացրել է 49 000 եվրո:
Հիշեցնենք, որ մայիսի 12-17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել էին 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար: