.jpg)
«Սանտյագո Բեռնաբեուն» կարող է դառնալ «Կոկա-Կոլա Բեռնաբեու»
Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում «Կոկա-Կոլա» ընկերության հետ` իր մարզադաշտի անվանափոխման հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «Inside Spanish Football»-ը:
«Կոկա-Կոլա» ընկերությունն առաջ է անցել «Microsoft»-ից` «Արքայական ակումբին» առաջարկելով տարեկան 80 մլն եվրո գումար` մարզադաշտի վերանվանման դիմաց այն դեպքում, երբ մյուս ընկերությունը «Ռեալին» առաջարկում էր տարեկան 50 մլն եվրո գումար:
Նշվում է, որ բանակցությունների հաջող ավարտի դեպքում «Ռեալի» մարզադաշտը կունենա «Կոկա-Կոլա Բեռնաբեու» անվանումը: