.jpg)
Սարկիսովը կարող է չհեռանալ «Ուրալից»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանին ու Արթուր Սարկիսովին «Ուրալը» տրանսֆերի էր հանել: Այդուհանդերձ, Սարկիսովը մարզական կարիերան դեռ կարող է շարունակել եկատերինբուրգյան թիմում:
«Sportbox»-ը տեղեկացնում է, որ «Ուրալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը եկել են այն եզրահանգման, որ 26-ամյա ֆուտբոլիստը, ով ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է առաջնության 13 հանդիպման` դառնալով 1 գոլի հեղինակ, ի զորու է ներգրավվել թիմի կոմբինացիոն խաղաոճին, որը փորձում է սերմանել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը:
Նշենք, որ հունվարի 21-ին «Ուրալը» կմեկնի արտասահմանյան առաջին ուսումնամարզական հավաքին: Չի բացառվում, որ Սարկիսովը նույնպես կլինի մեկնողների կազմում: