Ողջ մնացած ուղևորը նկարահանել է ավիավթարի ողջ ընթացքը (Տեսանյութ)
20/01/2014 19:04

Ողջ մնացած ուղևորը նկարահանել է ավիավթարի ողջ ընթացքը (Տեսանյութ)

Ձկնորս Ֆերդինանդ Պուենտասը ողջ է մնացել Կալաուպալո-Հոնոլուլու չվերթի ավիավթարի ընթացքում և կարողացել է նկարահանել վթարի ողջ ընթացքը:

Topnews.ru-ի փոխանցմամբ` ձկնորսը նկարահանել է չվերթի ընթացքը, երբ ինքնաթիռը սկսել է ընկնել ծովը:

Ավիավթարը տեղի է ունեցել 2013 թ.-ի դեկտեմբերի 11-ին, սակայն Պուենտասը կադրերը համացանցում է տեղադրել այսօր:

Նշվում է, որ ավիավթարի հետևանքով զոհվել է մեկ ուղևոր, իսկ մյուսներին ջրից դուրս են բերել փրկարարները:
 

Ողջ մնացած ուղևորը նկարահանել է ավիավթարի ողջ ընթացքը (Տեսանյութ)