Ադրբեջանցի դիվերսանտները զոհեր ու վիրավորներ ունեն. Մանրամասներ
20/01/2014 12:58

Ադրբեջանցի դիվերսանտները զոհեր ու վիրավորներ ունեն. Մանրամասներ

Aysor.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` ԼՂՀ ՊԲ հենակետերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը զոհեր ու վիրավորներ ունի:

Այն մարտական դիրքերից մեկում, որի ուղղությամբ դիվերսիոն գործողություն էր իրականացվել, դիվերսանտների մի շարք տեխնիկական պարագաներ են հայտնաբերվել` զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ:

Միաժամանակ հայկական կողմը թույլ է տվել, որպեսզի ադրբեջանցիները չեզոք տարածքից դուրս բերեն իրենց զոհերին ու վիրավորներին:

Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ադրբեջանցի դիվերսանտները զոհեր ու վիրավորներ ունեն. Մանրամասներ