«Բանանցը» մարզվում է սեփական մարզաբազայում
20/01/2014 17:55

«Բանանցը» մարզվում է սեփական մարզաբազայում

Այսօրվանից մեկնարկել է «Բանանցի» ուսումնամարզական առաջին հավաքը, որը կշարունակվի մինչև հունվարի 30-ը ներառյալ: Մարզումներն անցկացվում են օրական 2 անգամ և թիմը հանգստանում է սեփական մարզաբազայում: Առաջին հավաքին թիմի կազմում մասնակցում են 28 ֆուտբոլիստներ:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն ու նրա օգնականները ձգտում են առաջին հերթին բարելավել խաղացողների ֆունկցիոնալ վիճակը` կատարելով վարժություններ վարժասարքերի վրա և գնդակով` արհեստական խաղադաշտում:

Առայժմ «Բանանցի» մարզումներին չեն մասնակցում Էդգար Մալաքյանը, Կառլո Ստեֆանոն և Լյուբոշ Հանցելը: Էդգարը թեթև վնասվածք ունի, իսկ արտասահմանցի ֆուտբոլիստների հետ կապված տեխնիկական որոշակի խնդիրներ կան, որոնք լուծում կստանան առաջիկա շաբաթվա ընթացքում:

Անկասկած թիմի մարզչական կազմը ներկայումս ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն ունի, քանի որ «Բանանցի» դուստր թիմերում հանդես են գալիս խոստումնալից շատ ֆուտբոլիստներ: Նրանցից`Արմեն Մանուչարյանը, Կարեն Հարությունյանը Հովհաննես Իլանգյոզյանը, Պետրոս Ավետիսյանը, Հակոբ Իլանգյոզյանն ու Հակոբ Հակոբյանը նույնպես մասնակցում են մարզումներին:

Բացի վերը նշված խաղացողներից, ներկայումս «Բանանցում» փորձաշրջան է անցնում վրացի կիսապաշտպան ՈՒչա Գոգոլաձեն: Ինչ վերաբերում է փորձաշրջան անցնող մյուս ֆուտբոլիստին` Գարեգին Մաշումյանին, ապա ակումբը շատ մոտ է խաղացողի հետ պայմանագիր ստորագրելուն:
 

«Բանանցը» մարզվում է սեփական մարզաբազայում