Օբաման խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել
20/01/2014 20:15

Օբաման խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել

Հունվարի մեկից ԱՄՆ Կոլորադոյի նահանգում մարիխուանայի օգտագործումը թույլատրվել է ոչ միայն բժշկական, այլև հանգստի և վերականգնողական նպատակներով: 2014 թ-ից մարիխուանան կսկսեն վաճառել նաև Վաշինգտոն նահանգում: Այս մասին հաղորդում է Vesti-ին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարիխուանայի օգտագործմանը բացասական է վերաբերում, թեև ընդգծել է, որ այն սոցիալական չարիք չէ, ինչպես ավելի վաղ համարվում է: «Ինչպես հայտնի է՝  դեռահասության շրջանում  ես ևս մարիխուանա ծխել եմ: Ես դա համարում եմ վատ սովորություն և ախտ, ինչպես սիգարի օգտագործումը, սակայն չեմ կարծում, որ մարիխուանան ավելի վտանգավոր է, քան ալկոհոլը»,- ասել է Օբաման:

 

Օբաման խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել