.jpg)
Ինյեստան շարք է վերադարձել
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ապաքինվել է վնասվածքից և սկսել է մարզվել ընդհանուր խմբում: Այս մասին տեղեկացնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Անդրեսը վնասվածքն ստացել էր հունվարի 11-ին` «Ատլետիկոյի» հետ մրցավեճում, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել Ցյուրիխում 2 օր անց կայացած «Ոսկե գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությունը:
Ինյեստան իրեն բավականաչափ լավ է զգում և կարող է մասնակցել հունվարի 26-ին «Նոու Կամպում» կայանալիք «Մալագայի» հետ դիմակայությանը: