Միջադեպ՝ Վրաստանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցելության ընթացքում
20/01/2014 18:25

Միջադեպ՝ Վրաստանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցելության ընթացքում

Այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ: Մի կին հանկարծակի հարձակվել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Սոփո Ջաջանաշվիլիի վրա:

Նախնական տեղեկություններով՝ կինը հոգեկան խանգարում ունի և այդտեղ է գտնվել նախագահ Գյուլին նամակ փոխանցելու նպատակով: Ինչ վերաբերում է Ջաջանաշվիլիին, ապա նա վնասվածք չի ստացել և շարունակում է իր աշխատանքը:

Եթե չլիներ այս միջադեպը, Վրաստանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցը, կարծում ենք՝ մեծ արձագանք չէր գտնի և լուրջ ուշադրության չէր արժանանա ո՛չ Վրաստանում և ո՛չ էլ Թուրքիայում, քանի որ Վրաստանի նոր սահմանադրությամբ՝ Գիորգի Մարգվելաշվիլին օժտված չէ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունն իրականացնելու լիազորություններով, և այցը կարելի է բնորոշել որպես զուտ այցելություն: 

Միջադեպ՝ Վրաստանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցելության ընթացքում