Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը. Ուղևորը տեղում մահացել է
20/01/2014 12:36

Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը. Ուղևորը տեղում մահացել է

Նախորդ գիշեր՝ ժամը 02.50-ին, 1981 թ. ծնված Արսեն Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: 

Պատահարի հետևանքով վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ չորրորդ ուղևորը` 1961 թ. ծնված Գարուշ Խաչատրյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:  

Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը. Ուղևորը տեղում մահացել է