.jpg)
Բաքվի հայկական ջարդերի 24-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Բաթումում
Նախօրեին Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցում, Աջարիայի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացված ավանդական կիրակնօրյա պատարագից հետո, կատարվել է 1990 թ. Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի ոգեկոչման կարգ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Այնուհետև խոսք է ասել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանին, որը պատմել է 1990թ. հունվարյան դաժան օրերին կատարվածի մասին, ընդգծել է Ադրբեջանում ջարդն իրագործած հրոսակների հերոսացման ամոթալի փաստը: Դրան հաջորդել է ծաղիկների տեղադրումը եկեղեցու բակում գտնվող հայկական խաչքարի մոտ: