.jpg)
Հոսպիտալի պետ. Մհեր Խլղաթյանի վիճակը, կարելի է ասել, արդեն բավարար է
Ծեծված զինծառայող Մհեր Խլղաթյանի վիճակը, կարելի է ասել, բավարար է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Ամեն օր դրական առաջընթաց կա Մհերի վիճակում: Բայց պետք է հասկանանք, որ թոքաբորբը, այն էլ՝ երկկողմանի, մի քանի օրում հնարավոր չէ բուժել: Ամեն օր նա ստուգումներ է անցնում, ստանում իրեն նշանակած դեղերը»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա Մհերի մարմնի վրա նկատել է այրվածքնե՞ր, ծեծի հետքե՞ր.
«Պիտի ասեմ, որ այրվածք ես չեմ տեսել: Կան մի քանի կապտուկներ ու քերծվածքներ»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Նորակոչիկ զինվորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Ծեծված զինվորի մայր. Որդուս պատժել են՝ համարելով «սիմուլյանտ». Galatv.am