.jpg)
Երևանում 2014-ին վերգետնյա անցումների կառուցման 50 առաջարկություն է ստացվել
Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է մայրաքաղաքում 2014 թվականին վերգետնյա հետիոտնային անցումներ կառուցելու նպատակով իրականացվող աշխատանքների հետ կապված:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նոր վերգետնյա անցումների կառուցման հնարավոր վայրերի վերաբերյալ ստացվել է ավելի քան 50 առաջարկություն, որոնք կուսումնասիրվեն, և վերջնական ընտրված առաջարկների իրագործման ուղղությամբ առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: