Կոմիտասում նշանադրության ժամանակ կրակոցներ են հնչել
20/01/2014 14:22

Կոմիտասում նշանադրության ժամանակ կրակոցներ են հնչել

Հունվարի 17-ին Կոմիտասի 48 շենքի մոտ կրակոցներ են հնչել: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ Դավիթ Մ.-ն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կրակոցները ինքն է արձակել հորեղբոր որդու նշանադրության միջոցառման ժամանակ` այդպես հայտնելով իր ուրախությունը: 

Դավիթ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ատրճանակը առգարվվել է: Կատարվում է քննություն, նշանակվել է փորձաքննություն:

Aysor.am-ի տեղեկություններով` Դավիթ Մ.-ն կրակել է իր օրինական զենքից:

Կոմիտասում նշանադրության ժամանակ կրակոցներ են հնչել