.jpg)
Ռիբերի. «Սա ծանր հարված էր իմ և ընտանիքիս անդամների համար»
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դեռ չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ պարտվել է «Ոսկե գնդակի» համար պայքարում:
«Բավարիայի» հետ միասին նվաճել եմ հնարավոր բոլոր մրցանակները, անհատական մակարդակով ևս բավական հաջող եմ ելույթ ունեցել, իսկ Ռոնալդուն չի հաղթել ոչինչ: Չեմ տխրել, բայց հոգուս խորքում այս ամենը նստվածք է թողել: Սա ծանր հարված էր իմ և ընտանիքիս անդամների համար, քանի որ իսկապես արժանի էի «Ոսկե գնդակին»:
Կարծում եմ, որ այդ մրցանակը Ռոնալդուին հանձնելն ավելի շատ քաղաքականություն էր և ոչ թե ֆուտբոլային որոշում»,- նշել է Ռիբերին: