.jpg)
2013 թ-ին ոռոգման ոլորտում 13,8 մլն կՎտ/ժ-ով ավելի էլեկտրաէներգիա է ծախսվել
Մատակարարված ջրի դիմաց հավաքագրումների ցուցանիշը 2013 թ-ին կազմել է շուրջ 21,16 մլրդ դրամ` 2012 թ. 20,33 մլրդ դրամի փոխարեն:
Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.7 մլրդ դրամ` 2012 թ. 16,3 մլրդ դրամի դիմաց, իսկ ոռոգման ոլորտում` 4.44 մլրդ դրամ` 2012 թ. 4.03 մլրդ դրամի դիմաց: Խմելու ջրի ոլորտում գանձումը 2013 թ-ին կազմել է 98.07 %, իսկ ոռոգման ոլորտում` 85.7 %։ Ոռոգման ոլորտում 13,8 մլն կՎտ/ժ-ով ավելի էլեկտրաէներգիա է ծախսվել:
Ջրային տնտեսության համակարգի կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 7.27 մլրդ դրամի հարկ։
2013թ. Սևանա լճից օրենքով սահմանված կարգով բաց է թողնվել լրացուցիչ 169.95 մլն խմ։ Սևանա լիճ է տեղափոխվել 134.58 մլն խմ ջրաքանակ, որը 2012 թ. համեմատությամբ ավելի է 56.46 մլն խմ-ով։
Սևանա լճի մակարդակը 2012 թ. համեմատությամբ բարձրացել է 5 սմ-ով` կազմելով 1900.16 մ: Փոխանցում է ՏԿՆ լրատվական ծառայությունը: