.jpg)
Արա Զոհրաբյան. Միջնորդ փաստաբանններին պատերազմ ենք հայտարարել
Հանրային պաշտպանի գրասենյակը Փաստաբանների պալատի ամենակնճռոտ խնդիրներից է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասա ՓԲ նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ իրենք այժմ աշխատում են՝ Հանրային պաշտպանի գրասենյակ քաղաքացիների մուտքից սկսած ամեն ինչ պլանավորելու համար: «Մեզ մոտ կարծիք կա, որ այն ամենը, ինչ անվճար է, անորակ է բոլոր ոլոտներում, սակայն մենք փորձելու ենք կոտրել այդ կարծրատիպը, որ քաղաքացին մեր գրասենյակ մտնելուց հետո չզգա, որ անվճար ծառայությունից է օգտվում: Հանրային պաշտպանները այսօրվա դրությամբ ստանում են մաքուր 240 հազար դրամ աշխատավարձ և շատ փաստաբաններ են ցանկություն հայտնում դառնալ հանրային պաշտպան: Մենք ցանկանում ենք, որ հանրային պաշտպանների առնվազն 30 տոկոսը լինեն երիտասարդ փաստաբաններ, ովքեր կապահովեն կառույցի դինամիկ աճը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց մասնագետները այժմ աշխատում են ստեղծել մեխանիզմ, որով հնարավոր կլինի պարզել՝ արդյոք Հանրային պաշտպանը կարո՞ղ է քաղաքացիական գրասենյակի դեպքում հրաժարվել որևէ գործից, եթե այն ողջամիտ չէ:
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության վիճահարույց նախագծերին՝ Զոհրաբյանն ասաց, որ իր կարծիքով, այդ խնդիրը լուծվել է վերջնականապես և դա լրագրողների ու փաստաբանների միասնականության արդյունքն է: Ա. Զոհրաբյանի խոսքով՝ ինքը երբեք փաստաբաններին չի բաժանել յուրայինների և օտարների, և մրցակիցների որոշ առաջարկություններ կիրականացվեն՝ նրանց օգնությամբ:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ՄԻՊ զեկույցի և պատկան մարմինների արձագանքի վերաբերյալ, Ա. Զոհրաբյանը պատասխանեց. «ՄԻՊ զեկույցը պայմանականորեն 2 մասի է բաժանվել մեր կողմից, մեկը սակագների և կաշառքի, իսկ մյուսը՝ երկարկի ստանդարտների և Վճռաբեկի, ԱԽ որոշումների: Երկրորդ մասը հիմանվորված է, իսկ առաջին մասը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, հակառակ դեպքում դրան կհաջորդեին քրգործեր, հետևանքներ կլինեին, իսկ ինչ վերաբերվում է դատախազության քայլերին, փաստաբանական համայնքում կան միջնորդ փաստաբաններ, որոնց մենք պատերազմ ենք հայտարարել ու ամեն գնով ազատվելու ենք նրանցից:
Կան փաստաբաններ, ովքեր համագործակցում են պետության հետ՝ ի վնաս մեղադրյալի, օրինակ ԱԱԾ-ի գործերով միշտ ինչ-որ փաստաբան է ներգրավվում, որը նախկինում ԱԱԾ-ի աշխատակից է եղել: Մենք ուզում ենք հորդորել, որ ամեն դեպքում անմեղության կանխավարկածը մի խախտեք, մինչև ապացույց չունեք: Նման ծանր հանցագործության մեջ մեղադրելիս՝ ապացույցներ են պետք, այլապես կարող են կաշառքի սակագներին ևս մեկ զրո ավելացնել»,- ասաց նա:
Ա. Զոհրաբյանը, սակայն նշեց, որ կոռուպցիա կա բոլոր համակարգերում և կան վատ փաստաբաններ, կաշառայկեր դատավոր և դատախազներ:
Հարցին՝ որքա՞ն ազատազրկված փաստաբաններ կան այժմ, Ա.Զոհրաբյանն ասաց, որ կոնկրետ թիվը չգիտի, սակայն միայն վերջերս դատավճիռները ստանալուց հետո 2 փաստաբան զրկվել է արտոնագրից:
Ա. Զոհրաբյանը նաև նշեց, որ այժմ համագործակցություն է տարվում Վճռաբեկ դատարանի հետ: «Վճռաբեկ դատարանը ամենավատ աշխատող կառույցը չէ, պարզապես գործերի վարույթների ընդունված չափանիշներ չկան: Միգուցե նախկինի համեմատ, Վճռաբեկի որոշումների որակը անհամեմատելի է, սակայն անհասկանալի է, ո՞ր դեպքում են գործը վարույթ ընդունում, որը՝ ոչ: Այժմ մեր կողմից քննարկումներ են տարվում, որոնք արդյունքն են փաստաբանների պայքարի և գործադուլների»,- ասաց նա:
Ա. Զոհրաբյանը նշեց, որ հուսով է, որ այլևս գործադուլի կարիք չի լինի, քանի որ դա ծայրահեղ միջոց է և ինքը այն չի խրախուսում:
Հարցին՝ իսկ ի՞նչ կարծիք ունի Միասնական քննչական կոմիտեի և դրանից ՊԵԿ-ի առանձնացման վերաբերյալ, Ա. Զոհրաբյանը պատասխանեց, որ հարկային մարմնի նպատակն է բյուջեն փող լցնելը, և նրա ենթակայության տակ գտնվող նախաքննական մարմինը չի կարող այլ նպատակ ունենալ:
Նախորդող հրապարակում՝ ՓՊ նախագահ. ԼՂՀ փաստաբանները կվերապատրաստվեն ՀՀ Փաստաբաննների դպրոցում