.jpg)
Հերոս սերժանտի դին՝ զինվորական շարասյան ուղեկցությամբ, բերել են տուն
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի դին՝ զինվորական շարասյան ուղեկցությամբ, բերել են տուն։
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը՝ նրանց դռան մոտ առավոտվանից կանգնած շտապօգնության աշխատակիցները պարբերաբար օգնություն են ցուցաբերում Ա. Հովհաննիսյանի հարազատներին:
Հերոս սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 14.00-ին՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցեն մի շարք բարձրաստիճան սպաներ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝ Հերոս սերժանտը կհուղարկավորվի Եռաբլուրում