Հերոս սերժանտի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
21/01/2014 14:09

Հերոս սերժանտի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Facebook-ի օգտատեր Աշոտ Սարգսյանն իր էջում գրել է.

«Այսօր` ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհվեց իրեն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` պահելով դիքերը և այդ կերպով փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև բոլորիս:

Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին:

Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին:

Մահն իմացյալ` անմահություն է...

Հավերժ փառք մեր հերոսին»:

Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է հունվարի 19-ին՝ ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ մղելիս: Արմենի հրամկազմի խոսքով՝ զինվորն իր անձնազոհ գործողություններով առնվազն 10 մարդու կյանք է փրկել:

Նախորդող հրապարակումներ՝ Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է

Զոհված զինվորը պարգևատրվել է «Արիության մեդալով»

Հերոս սերժանտը 10 մարդու կյանք է փրկել. Lragir.am

Ադրբեջանցի դիվերսանտները զոհեր ու վիրավորներ ունեն. Մանրամասներ


 

Հերոս սերժանտի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր