«Զվարթնոցի» հին շենքը կքանդեն
21/01/2014 16:10

«Զվարթնոցի» հին շենքը կքանդեն

«Զվարթնոց» օդանավակային հին շենքը քանդվելու է, որոշումն ընդունված է, փոխարենը կառուցվելու է այգի, որտեղ կլինի շենքի մակետը, այգին կդառնա ժամանցի վայր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Հին շենքը չի պահպանվելու, քանի որ հին շենքը տեղափոխելը մեծ ու չարդարացված ծախսեր են պահանջում, իսկ վարչապետի կողմից հնչած առաջարկությունը կոնցեսիոներն արդեն քննարկում է և հավանական է, որ այս տարի համապատասխան որոշում լինի:

Ա. Մովսիսյանը նաև հիշեցրեց, որ բյուջեում շենքի պահպանման ծախսեր նախատեսված չեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրային կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:

Նախորդող հրապարակում՝ Վարչապետն անդրադարձել է «Զվարթնոցի» մասնաշենքի խնդրին

 

«Զվարթնոցի» հին շենքը կքանդեն