Մեկ օրում թշնամին հայ զինվորի ուղղությամբ կրակել է 2000 անգամ
21/01/2014 11:06

Մեկ օրում թշնամին հայ զինվորի ուղղությամբ կրակել է 2000 անգամ

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու ուղղությամբ և մարտագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նախորդող հրապարակում` Հրադադարի ռեժիմի խախտումները 10 անգամ ավելացել են

Մեկ օրում թշնամին հայ զինվորի ուղղությամբ կրակել է 2000 անգամ