Ավտովթար Արցախի փողոցում. 2 հոգի հոսպիտալացվել են
21/01/2014 10:45

Ավտովթար Արցախի փողոցում. 2 հոգի հոսպիտալացվել են

Հունվարի 21-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Տուժածներ՝ 1995 թ. ծնված Ռ. Գ. և 1994 թ. ծնված Ա. Դ. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: 

Ավտովթար Արցախի փողոցում. 2 հոգի հոսպիտալացվել են