.jpg)
Ֆերգյուսոն. «Կկարոտեմ Մոուրինյոյի հետ մրցակցությանը»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ Ժոզե Մոուրինյոյի հետ մրցակցությունն ինքը շատ կկարոտի: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Ստացվեց այնպես, որ պորտուգալացի մասնագետի «Չելսի» վերադարձը համընկավ Ֆերգյուսոնի մարզչական կարիերայի ավարտի հետ:
«Ես հարգում եմ Մոուրինյոյի ձեռքբերումները: Գիտեմ, որ նա էլ իմ նկատմամբ է լավ տրամադրված: Այս մասնագետը զգալի հաջողությունների է հասել Պորտուգալիայում, Անգլիայում, Իտալիայում և Իսպանիայում, տարբեր թիմերի հետ միասին հաղթել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
Մոուրինյոն իրեն լավ է դրսևորում տարբեր միջավայրերում: Նա խելացի է, ուրախ և հետաքրքիր զրուցակից է: Նրա ընկերակցությունը վայելում ես, ինչպես կարմիր գինին: Ես կկարոտեմ Ժոզեի հետ մրցակցությանը: Մոուրինյոյին հաղթելը բարդ խնդիր է»,- նշել է Ֆերգյուսոնը: