.jpg)
«Եվրամայդանը» Կիևին 1,75 մլն դոլարի վնաս է պատճառել
Կիևի քաղաքային իշխանությունները հաշվել են «Եվրամայդանի» պատճառած վնասը: Այն կազմել է 1,75 մլն դոլար: Այս մասին հայտնում է УНН-ը:
Քաղաքապետարանից հայտնել են, որ խոսքը ոչ միայն Անխակության հրապարակում անցկացված ակցիաների պատճառած վնասի մասին է, այլ նաև այս ընթացքում ընդդիմության կազմակերպած այլ միջոցառումների մասին ևս: Հաղորդվում է նաև, որ այս թիվը չի ներառում հունվարի 19-ին, երեկ և այսօր անցկացված ցույցերից հետո պատճառված վնասը:
Հիշեցնենք, որ Կիևում հունվարիի 19-ին դարձյալ բախումներ են եղել հատուկջոկատայինների և ցուցարարների միջև: Ուկրաինայի կառավարությունը «Եվրամայդանի» ցույցերից հետո խստացրել է հավաքներին և երթերին վերաբերող օրենսդրական դրույթները, որը հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել:
Հավելենք, որ ուղիղ երկու ամիս առաջ այս օրը Ուկրաինայում մեկնարկեցին եվրաինտեգրման աջակիցների բողոքի ցույցերը: Այդ երկիրը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորգրման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ինչը փողոց դուրս բերեց հազարավոր ուկրանինացիների:
Նախորդող հրապարակումներ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը