Ս. Լավրով. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հուսադրող էր
21/01/2014 14:02

Ս. Լավրով. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հուսադրող էր

Վիեննայում, 2013 թվականի նոյեմբերի 19-ին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը հուսադրող է: Այս մասին, «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ անհրաժեշտ պայմանավորվածությունների հասնելու համար:

«Մենք պատրաստ ենք աջակցել, սակայն այդ աշխատանքը նրանց փոխարեն չենք անի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ, հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծից տարբեր հատվածներում սահմանագծի հատման փորձեր են իրականացրել, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել: Չնայած Ադրբեջանը պաշտոնապես հերքում է միջադեպի եղելությունը, սակայն ոչ պաշտոնական տեղեկություններով, ադրբեջանական կողմը 5-6 կորուստներ ունի: Ներկայումս իրավիճակը շփման գծին լարված է` հրադադրի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը, ըստ ՊՆ-ի, 10 անգամ աճել են

Նախորդող հրապարակումներ՝ Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է

Զոհված զինվորը պարգևատրվել է «Արիության մեդալով»


 

Ս. Լավրով. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հուսադրող էր