Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հունվարի 24-ին
21/01/2014 20:11

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հունվարի 24-ին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հունվարի 24-ին:

Հիշեցնենք, որ նախարարների մակարդակով վերջին հանդիպումը երկու երկրների ԱԳ նախարարների միջև կայացել է նախորդ տարի դեկտմբերի սկզբին` ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: 

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հունվարի 24-ին